Եթե դեռ չեք փորձել սունկը մեղրի մարինադով, ապա այն փորձելու ճիշտ ժամանակն է։

 

 

Բաղադրամասեր 
 

Սունկ շամպինյոն - 600 գր,
մեղր - 1 ճաշի գդալ,
բուսայուղ - 90 մլ,
քացախ խնձորի - 60 մլ,
տաքդեղ չիլի - 0,5 հատ,
սխտոր - 3 պճեղ,
ծիտրոն - մի քանի ճյուղ,
մաղադանոս - մի քանի ճյուղ,
աղ - ըստ ճաշակի,
սև պղպեղ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

 

30մլ բուսայուղի մեջ տապակեք շամպինյոնները մոտ 5 րոպե։

Մնացած բոլոր բաղադրիչները խառնեք իրար և դրեք կրակին։

Թողեք այնքան մինչև եռա։

Այնուհետև վերցրեք կրակից լցրեք ստացված զանգվածը սնկերի վրա և դրեք սառնարանում։

Թողեք մնա մի քանի ժամ, ապա հանեք և ավելացրեք մանր կտրատած կանաչիները։

loading...