Մեղրը հայտնի է իր բուժիչ հատկություններով:

Մեղրով  կարելի է ստանալ հիանալի դեղամիջոցներ:

Շատ խմիչքների և սննդամթերքի մեջ շաքարավազը  կարելի է փոխարինել մեղրով:

 

 

Մեղրը պարունակում է 69% գլյուկոզա և ֆրուկտոզա և կարող է օգտագործվել՝ որպես բնական քաղցրացուցիչ:

Մեղրը հզոր Էներգիայի աղբյուր է:

Այն հեշտ է մարսվում, քանի որ նրանում պարունակվող ածխաջրերը հեշտությամբ փոխարինվում են գլյուկոզայի:



 

Մեղրը բարձրացնում է աշխատունակությունը։

Այն կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։

Մեղրն ունի հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ։ 

Հետազոտությունները պարզել են, որ մեղրն օգնում է բուժել վերքերը: 

Մեղրը և կոճապղպեղը միասին օգտագործելով կարելի է լուծել մի շարք առողջական խնդիրներ:

Մեղրի և կոճապղպեղի խառնուրդը հիանալի խորխաբեր միջոց է, այն օգնում է  մրսածության, հազի, անգինայի, քթից հոսելու դեպքում:

Մեղրի և դարչինի խառնուրդն օգտագործվում է ատամների խնամքի և բերանի խոռոչի հիգիենայի համար:

Այն վերցնում է ատամի ցավը և օգտագործվում է բերանի տհաճ հոտից ազատվելու համար: 

 


Մեղրի և դարչինի խառնուրդը բարձրացնում է իմունային համակարգը, հեռացնում է  հոգնածությունը և նպաստում երկարակեցությանը:

Այս երկուսի խառնուրդը կարող է օգտագործվել  նաև մրսածությունը և գրիպը հաղթահարելու համար:

Մեղրը և դարչինը կրճատում են արյան մեջ խոլեստերինի քանակը և ապահովում են  սրտի առողջությունը:

loading...