Ոսպի սննդարար հատկությունների մասին գիտենք բոլորս։

Ոսպով պատրաստվում են շատ համեղ ուտեսներ։

Այսօր առաջարկում ենք ձեզ պատրաստել ոսպով համեղ և սննդարար աղցան։

Այս աղցանի համար ձեզ շատ մթերքներ անհրաժեշտ չէ։


Բաղադրամասեր


Ոսպ- 0,5 կգ,
գազար- 1 հատ,
սոխ-2 հատ,
կիտրոն-1 հատ,
սև պղպեղ-ըստ ճաշակի,
աղ-ըստ համի,
բուսայուղ- 1 ճաշի գդալ

 

Պատրաստման եղանակը


Ոսպը լցրեք եռացող ջրի մեջ և եփեք մինչև փափկելը։

Այնուհետև քամեք, ապա լվացեք սառը ջրով և համեմեք աղով։

Այնուհետև մանրացրեք գազարը, ապա ավելացրեք մանր կտրատած սոխը և զանգվածի վրա ճզմեք կիտրոնը և լավ խառնեք։

Ստացված զանգվածը ավելացրեք ոսպին և լցրեք բուսայուղը։ 

Բարի վայելում։

loading...