Հայկական բժշկության մեջ ավելուկն օգտագործել են սրտխփոցի, վարակիչ հիվանդությունների, ստամոքսաաղիքային ուղու խանգարումների, պարանոցի ուռուցքների, ականջաբլթակի խոցի, և այլ հիվանդությունների բուժման նպատակով:
Ջերմությունից առաջացած սրտխփոցի բուժման համար անհրաժեշտ է 
1. 5 գ ավելուկի սերմը ծեծել, խառնել 100 մլ գինու հետ և խմել։


 

 

Ավելուկի սերմը տերևների հետ միասին ծամեք և կերեք՝ լնդախտի, ատամների թուլացման, լյարդի հիվանդությունների բուժման համար։
Ավելուկի տերևը տրորեք և դրեք ականջաբլթակի խոցի վրա։
1 կգ ավելուկի արմատն աղացեք , ապա  1 լ գինու քացախով շաղախեք  և օրը երեք անգամ մեկական ճաշի գդալ կերեք ստամոքսաաղիքային ուղու խանգարումների, նյութափոխանակության խանգարման, սրտխառնոցի, և այլ  բորբոքային հիվանդությունների բուժման համար։ 

loading...