Շատերի համար խնդիր է դարձել յուղոտ մազերը։

Առաջարկում ենք մի քանի միջոց, որպեսզի ազատվեք յուղոտ մազերից և վերադարձնեք մազերի թարմ տեսքն ու փայլը։

 


Քերիչով անցկացրեք մաքրած խնձորը , ապա ավելացրեք երկու ճաշի գդալ լիմոնի հյութ ու մեկ ճաշի գդալ քացախ։

Մազերի արմատները լավ տրորեք խառնուրդով, ապա ծածկեք գլուխը  պոլիէթիլենով ու սրբիչով։

Պահեք 30 րոպե։

Լվացեք առանց շամպունի։


 

Մեկ թեյի գդալ մեղրը, նույնքան լիմոնի հյութը, սխտորի մեկ կտորը, մեկ թեյի գդալ ալոյեի հյութը խառնեք ու քսեք նոր լվացած մազերին։

 

 

Գլուխը փաթաթեք սրբիչով։

Պահեք 30-40 րոպե ու լվացեք գոլ ջրով, առանց շամպունի Արդյունքը երկար չի սպասեցնի։

 

 

loading...