Խնձորի քացախը հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։ 

Քացախն ունի միզամուղ հատկություն, ինչի շնորհիվ  կարող է նկատվել քաշի իջեցում։

Մի շարք  բուսաբույժներ և սննդաբաններ խորհուրդ են տալիս օրը 2-3 անգամ խմել 200 մլ ջրում լուծված 1-2 թ/գ խնձորի քացախ, ուտելուց կես ժամ առաջ։

Հասկանալի է, որ նման սննդակարգը միանշանակ նվազեցնում է ուտելու պահանջը, սակայն ոչ թե` քացախի, այլ` ջրի պատճառով։

 

 

Միշտ հիշեք ցանկացած տեսակի մրգից (հատապտղից) ստացված քացախը հակացուցված է խմել ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, ստամոքսաբորբի սրացման, նեֆրիտի, նևրոզի դեպքում։

Պետք է սահմանափակել քացախի չափաբաժինը ցիստիտի դեպքում։ 

 

Շաքարային դիաբետով հիվանդներին խորհուրդ է տրվում համեմել քացախով բանջարեղենային աղցանները և ապուրները։

Խորհուրդ չի տրվում օգտագործել քացախը մեծ քանակությամբ օսլա պարունակող մթերքների հետ։

 

Ոտնաթաթի սնկային հիվանդությունները ևս կարող եք բուժել  քացախի օգնությամբ։

Բամբակը  թրջեք քացախի մեջ, մերսեք վնասված մասերը։

Այդ գործողությունը կատարեք օրը 2-3 անգամ։ 

loading...