Բացի սննդի մեջ գործածվող համեմունք լինելուց քրքումը հայտնի է որպես հզոր հակաօքսիդանտ, բնական հակաբիոտիկ, հակաբորբոքային և հակաքաղցկեղային միջոց։
Քրքումը կճապղպեղի նման նիհարեցնող հատկություն ունի։
Նրան երբեմն նույնիսկ «դեղին կճապղպեղ» են անվանում։
Քրքումը պայքարում է կրծքագեղձի, շագանակագեղձի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ։
Գիտականորեն ապացուցված է, որ քրքումն էֆեկտիվ է քաղցկեղի դեմ պայքարում, և հզոր հակաօքսիդանտ է։
Այն մարդիկ, որոնց սննդակարգում՝ որպես համեմունք, քրքում շատ է կիրառվում, քիչ են հակված քաղցկեղով հիվանդանալուն։
Քրքումը էֆեկտիվ է սրտանոթային համակարգի բոլոր հիվանդությունների բուժման ժամանակ։
Հղիության ընթացքում քրքումի գործածումը հակացուցված չէ, սակայն պետք է խորհրդակցել բժշկի հետ։
Քրքումը կարող է բարձրացնել արգանդի տոնուսը հատկապես հղիության 1- ին ամիսներին։