Մեր օրերում մարդիկ ավելի շատ են հակված ունենալ նյարդային համակարգի խնդիրներ, տառապել անքնությունից։
Միշտ չէ, որ անքնությունից և սթրեսից ազատվելու համար պետք է հաբեր ընդունել։ 
Ազատվեք անքնությունից, սթրեսից բնական միջոցների օգնությամբ։ 


Սթրեսային իրավիճակներում խմեք թարմ նարնջի կամ թուրինջի հյութ, որի մեջ կարող եք ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր:  Մեղրն օգնում է հանգստանալ և նվազեցնել սթրեսը: Խմեք մի բաժակ երիցուկի թեյ, այն ևս օգնում է պայքարել սթրեսի դեմ։

 

 

Խոսելով սննդամթերքի օգնությամբ սթրեսը հաղթահարելու մասին՝ պետք է նշել, որ շատ օգտակար է կաղամբը, գազարը, նեխուրը։

Լոբին,  ոսպը  և ոլոռը ևս հրաշալի ազդեցություն են թողնում։ Նվազեցրեք սթրեսը ծովամթերքի , ընկուզեղենի օգնությամբ։ 


 

Խոտաբույսերից պատրաստված թեյը, ոչ միայն հանգստացնում է նյարդերը, այլև օգնում է հաղթահարել անքնությունը։ Հրաշալի հանգստացնող հատկություն ունի լորենու տերևներից պատրաստված թեյը։

loading...