Լորենին լորենազգիների ընտանիքին պատկանող, մինչև 40մ բարձրության տերևաթափ ծառ է: Այն ստվերադիմացկուն է, կայուն է քամու, ցրտի և ծխի նկատմամբ։ 
Լորենու տերևները օգտագործում են բուժական նպատակներով։  Տերևներից պատրաստված թեյը ունի նյարդերը հանգստացնող նշանակություն։

Լորենու ծաղիկը ժողովրդական բժշկության ամենահին և ամենատարածված միջոցներից մեկն է: Լորենու ծաղիկների եփուկը և ջրաթուրմը օգտագործվում են որպես քրտնամուղ, միզամուղ, հակաբորբոքիչ, ցավը հանգստացնող և փափկացնող միջոց` ցրտառական բազմաթիվ հիվանդությունների, կարմրուկի, խոզուկի, ցնցումային վիճակի ժամանակ:  Թուրմը` որպես մանրէասպան միջոց, ողողումների ձևով դրականապես է ներգործում բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ: 

 

 

 

Ծաղիկների, տերևների կամ կեղևի եփուկը թրջոցների ձևով օգտագործվում է այրվածքների, խոցերի, ռևմատիկ և պոդագրիկ հոդաբորբերի ժամանակ:
Հայկական ժողովրդական բժշկության մեջ լորենու ծաղիկներն օգտագործվում են նաև թոքաբորբերի ժամանակ։

 

Ծաղիկներից ջրաթուրմ պատրաստելու համար վերցրեք 1 ճաշի գդալ հումք ավելացրեք  1 բաժակ եռման ջրին, ապա  թրմեք  20 րոպե, այնուհետև քամեք  և խմեք տաք վիճակում` օրական 2-3 անգամ: Ավելի խիտ թուրմ ստանալու համար 1 բաժակ եռման ջրին ավելացրեք 2-3 ճաշի գդալ հումք և օգտագործեք նույն եղանակով:
 Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը լցրեք 1 բաժակ եռման ջրի մեջ, ապա եփեք 10 րոպե, քամեք և ավելացրեք  5 գրամ սոդա։ Ստացված զանգվածով  կարող եք անել կոկորդի ողողումներ։

loading...