Առաջարկում ենք յուրահատուկ բաղադրատոմս պաստայի սիրահարների համար։

Բաղադրամասեր

Սպագետտի - 250 գր,
խոզապուխտ - 200 գր,
կարագ - 40 գր,
լոլիկի մածուկ - 2 ճաշի գդալ,
պանիր - 150 գր,

սխտոր - 2 ատամիկ,

դափնու տերև - 1 հատ,
շաքարավազ - 1 պտղունց,
օրեգանո - 0,5 թեյի գդալ,
աղ- ըստ համի

Պատրաստման եղանակը

Խոզապուխտը կտրատեք երկարությամբ։ Լոլիկի մածուկը լցրեք 1 բաժակ սառը ջրի մեջ, լավ խառնեք, ապա ավելացրեք օրեգանոն, 1-2 պտղունց աղ, ապա շաքարավազ և խառնեք։ 
Այնուհետև կարագի մեջ տապակեք խոզապուխտը, ապա ավելացրեք սոուսը։ Լավ խառնեք, ապա ավելացրեք ճզմած սխտորն ու դափնու տերևը։ Լավ խառնեք թողեք եփվի մոտ 7 րոպե։
Ապա մոտ 1,5 լիտր ջուրը լցրեք կաթսայի մեջ, ապա ավելացրեք աղ և եփեք սպագետտին։ Եփվելուց հետո քամեք ջուրը։ Տաք սպագետտիին ավելացրեք նախապես քերած պանիրը, ապա տաք սոուսը։ Խառնեք այնքան, մինչև պանիրը հալչի և մատուցեք անմիջապես։

loading...