Կակաոյի յուղը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր։ Այն օգտագործվում է որպես առողջական մի շարք խնդիրների լուծման միջոց։ Կակաոյի յուղը ամրացնում է անոթների պատերը, կանխում է  երակների վարիկոզ լայնացումը։ Կոշտուկների և կոշիկների սեղմելու արդյունքում առաջացած վերքերի բուժման համար կարող եք օգտագործել կակաոյի յուղ։


 

 

Այրվածքների, սև կետերի բուժման համար ևս օգտակար է այս յուղը։ Արյան մեջ խոլեստերինի մակարդակը կարող է կարգավորվել պարբերաբար կակաոյի յուղ օգտագործելով։
Միջատների խայթոցների հետևանքով առաջացած քորը կարող է հանգստանալ, եթե քսեք կակաոյի յուղ։

1 թեյի գդալ կակաոյի յուղը խառնեք մեկ բաժակ կաթի հետ, խմեք օրվա ընթացքում 3-4 անգամ: Այս բնական միջոցը կօգնի բրոնխիտի, սուր շնչառական վարակների, ասթմայի դեպքում։ Այս  յուղով կարելի է մերսել նաև կրծքավանդակը: Այն կօգնի ավելի արագ ապաքինվել։
Մատների շուրջ առաջացող փոքրիկ վնասվածքներ կարող եք բուժել, եթե մատների ծայրերը մերսեք կակաոյի յուղով։ Կակաոյի յուղը բնական խոնավեցնող միջոց է, ուստի չոր մաշկի դեպքում կարող եք օգտագործել այն։ 

loading...