Խաղողի բուժիչ հատկությունները հայտնի են հնագույն ժամանակներից։ Մուգ գույնի չամիչը պահպանում է խաղողի գրեթե բոլոր բուժիչ հատկությունները և օգտակար նյութերը։ 
Շաքարային դիաբետի դեպքում կարելի է ուտել օրվա ընթացքում 5 գ չամիչ, 3-5 րոպե եփեք 100 մլ ջրի մեջ, ապա նոր կերեք։ Եփելու ընթացքում զգալիորեն նվազում է  չամիչի մեջ պարունակվող շաքարի պարունակությունը և պահպանվում են  օգտակար նյութերի հիմնական մասը։

 

Ձվարանի կիստայի դեպքում 600 գ չամիչը (առանց կորիզի) 2 շաբաթ թրմեք 1 լ  օղու մեջ, թողեք մութ տեղում, ապա քամեք։ Խմեք 1-ական ճաշի գդալ ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Ընդմիջեք 1 շաբաթ, կրկնեք ևս 1 անգամ։ 

 

Փայծաղի հիվանդությունների ժամանակ 30 գ չամիչը 10 ժամ թրմեք 30 մլ խաղողի քացախի մեջ, ապա քամեք։ Կերեք 4-5 հատ` նախաճաշից առաջ, և ևս 4-5 հատ օրվա ընթացքում, ուտելուց 1 ժամ առաջ։

Հոդաբորբի ժամանակ աղացեք չամիչը` 5 օր թրմեք գինու մեջ (1։2), թրջոց դրեք կամ շփեք հիվանդ հոդերին։

 


Հիշեք յուրաքանչյուր միջոց կիրառելիս խորհրդակցեք բժշկի հետ։ 

loading...