Շատերի մոտ կա լնդերի արնահոսության խնդիր։ Լնդերի արնահոսումը կարող է լինել մի շարք պատճառների հետևանքով։  Նախևառաջ անհրաժեշտ  է հասկանալ արնահոսության պատճառը, ապա ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։ 
Ահա այն հիմնական պատճառները, ինչի արդյունքում կարող է առաջանալ լնդերի արնահոսություն։

 

 

Բերանի խոռոչի վատ հիգենան կարող է լնդերի արնահոսության պատճառ դառնալ։ Արնահոսության պատճառ կարող է դառնալ կոշտ խոզանակով ատամների մաքրումը։ Կոշտ խոզանակը վնասում է զգայուն լնդերը։ 
Լնդերի արնահոսության պատճառ կարող են դառնալ  հղիության, դաշտանադադարի, դաշտանի հետևանքով առաջացած հորմոնալ փոփոխությունները։ 
Լնդերի արնահոսությունը կարող է լինել մի շարք հիվանդությունների ախտանիշ․ շաքարախտ, սիրտ-անոթային հիվանդություններ, քաղցկեղ։

loading...