Փորկապությունը աղիների ամենօրյա անբավարար և դժվարացած դատարկումն է։ Կան մթերքներ, որոնք օգնում են ինչպես ազատվել փորկապությունից, այնպես էլ խուսափել դրանից։
Բժիշկները խորհուրդ են տալիս փորկապությամբ տառապող մարդկանց՝ վաղ առավոտյան մեկ լիտր ջուր խմել և հետո 10 րոպե քայլել: Ջրի  հանկարծակի մուտքը մարսողական համակարգ տանում է ստամոքսի չմարսված սնունդը բարակ աղիներ, այնտեղից էլ՝ հաստ աղի:

 


Կան մի շարք մրգեր, որոնք պետք է օրական ուտել` փորկապությունից խուսափելու համար: Դրանք են` խնձոր, նարինջ, ծիրան, ելակ, տանձ:


 

Բանջարեղենը նույնպես պարունակում է մանրաթել: Փորկապության դեպքում խորհուրդ է տրվում բանջարեղենն ուտել թերխաշ կամ հում վիճակում: Աշխատեք հիմնականում ուտել՝  կաղամբ, գազար, բրոկոլի, ծաղկակաղամբ, դդում։ Այս բանջարեղենները  մաքրում են աղիները։

 

Փորկապության դեպքում, նաև դրանից խուսափելու համար  աշխատեք շատ օգտագործել մանրաթելով հարուստ սնունդ։ Դրանցից  է ցորենը, բրինձը, խոտաբույսերը և այլն։ 

Փորկապությունից կարող եք ազատվել  մեկ բաժակ կաթին ավելացնելով 2 ճաշի գդալ նուշի ձեթ և այս խառնուրդը խմելով 3-4 օր:

loading...