Պատրաստեք բրինձը այս յուրահատուկ համեմունքներով։ Այն կստացվի շատ համեղ և կգոհացնի անգամ ամենաքմահաճ հյուրերին։

Բաղադրամասեր
Տավարի  միս - 1 կգ,
գազար - 600 գր,
բրինձ - 700 գր,
սոխ - 400 գր,
բուսայուղ - 200 մլ,
քրքում - 1 ճաշի գդալ,
սխտոր - 1-3 գլուխ
զիրա - 1 ճաշի գդալ,
սև պղպեղ ,
աղ

 

Պատրաստման եղանակը

Բրինձը լվացեք, ապա  վրան լցրեք սառը ջուր  և թողեք մնա։ Այնուհետև  մանրացրեք սոխը, ապա գազարը կտրատեք շերտերի։ Մեծ կտորներով կտրատեք միսը։ Կաթսայի մեջ լցրեք բուսայուղը, ապա ավելացրեք սոխը և տապակեք այնքան մինչև դառնա թափանցիկ։ Ավելացրեք միսը և խառնեք մի քանի րոպե։ Ապա մի քիչ էլ բուսայուղ ավելացրեք և ավելացրեք գազարը՝ տապակելով մոտ 10 րոպե։ Ավելացրեք զիրան,բարբարիսը, այնուհետև քրքումը, աղն ու պղպեղը։  Խառնեք ,ապա ավելացրեք 1 բաժակ եռման ջուր։ Ապա սխտորները գլուխներով դրեք զանգվածի մեջ։ Թողեք եփվի մոտ 50 րոպե, ապա ավելացրեք  բրինձը,զգուշորեն հարթեցերք, բայց մի խառնեք։
Ապա ավելացրեք եռացրած ջուր այնքան, որ բրինձը ծածկվի, դարձյալ համեմում ենք աղով։  Մոտ 15 րոպե եփեք, ապա գդալի պոչով զանգվածի մեջ մի քանի անցք բացեք, որպեսզի դուրս գա գոլորշին։ Այնուհետև ծածկեք կափարիչով և եփեք մոտ 20 րոպե։
Հիշեք շատ կարևոր է, որ եփելու ընթացքում բրինձը չխառնեք, այն կարող եք խառնել արդեն պատրաստի վիճակում և մատուցել։

 

loading...