Երբ մաքրում ես ատամներդ կամ սնունդ ընդունելուց, երբեմն նկատում ես լնդերից արյունահոսություն։

 

 

Պատճառները կարող են տարբեր լինել։ Բայց դա այդպես թողնելը շատ վտանգավոր է, անպայման դիմեք մասնագետի օգնությանը։

 

Սակայն մինչ վերջնականապես ազատվեք այդ խնդրից, առաջարկում ենք մի շատ լավ բնական միջոց, որը կվերացնի լնդերի արյունահոսությունը, նաև կմաքրի բերանի խոռոչը։ 

 

 

Ահա բաղադրատոմսը ՝ 

Բաղադրամասեր

կաղնու կեղև,

լորու ծաղիկներ

 

 

Պատրաստման և օգտագործման եղանակը

60/40 (կաղնու կեղև, լորու ծաղիկներ)- ի հարաբերակցությամբ խառնեք բաղադրամասերը և այս խառնուրդից 1 թեյի գդալ լցրեք 1 բաժակ եռացրած ջրի մեջ։

 

 

Թրմեք այն 15-20 րոպե եւ ողողումներ արեք լնդերից արյուն գալու դեպքում։

loading...