Ամռան ամենահաճախ օգտագործվող բանջարեղեններից մեկն է սմբուկը։ Այն համեղ է, օգտակար և սմբուկով հնարավոր է պատրաստել բազմազան ուտեստներ։

 

 

Սակայն սմբուկ օգտագործելուց առաջ իմացեք նրա վնասակար ազդեցության և հակացուցումների մասին։ Նախ նշենք, որ եթե սմբուկը ուտում եք տապակած վիճակում, այն ոչ մի օգուտներ չի բերի օրգանիզմին։

 

Խորհուրդ է տրվում այն ուտել շոգեխաշած կամ խորոված արած։ 

 

 

Իսկ հում վիճակում չի կարելի սմբուկ ուտել, այն կառաջացնի մի շարք առողջական խնդիրներ։ 

 

Չի կարելի նաև չափից շատ ուտել սմբուկ, ինչպես նաև ուտել գերհասած սմբուկ․ այն թունավորումներ կառաջացնի։ Սմբուկը հակացուցված է ստամոքսի հիվանդությունների, աղիների խնդիրների դեպքում։ 

 

 

Սմբուկ չի կարելի ուտել նաև այն ժամանակ, երբ օրգանիզմում առկա թունավորման ռեակցեաներ։

loading...