Ծիրանը ոչ միայն համեղ միրգ է, նաև ունի մի շարք օգտակար հատկություններ։ Ծիրանը պարունակում է մեծ քանականությամբ վիտամին В, 0,1, В, 0,2, РР 3, С:

 

 

Ծիրանը պարունակում է նաև պրովիտամին А շաքար, կարոտին, թիամին, ռիբոֆլավին, նիկոտինաթթու, կալիում, կալցիում, մագնեզիում, նատրիում, կրեմնիում, ֆոսֆոր, յոդ, երկաթ, պղինձ, ցինկ, ինչպես նաև կիտրոնի, գինու և խնձորի թթու, սպիտակուցներ, ածխաջրեր և այլն:

 

Ծիրանը պարունակում է B15 վիտամին, որը կարավորում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ, բարձրացնում է գլիկոգենի («էներգիայի») պարունակությունը լյարդում և մկաններում, նպաստում է լյարդի բջիջների վերականգնմանը թունավորումից հետո, թուլացնում է ալկոհոլային կախվածությունը։ 

 

 

Ծիրանը իր մեջ պարունակող վիտամինների շնորհիվ պաշտպանում է քաղցկեղից։ 

 

Ծիրանը կալիումի պարունակությամբ ռեկորդակիր է, դրա համար էլ այն անհրաժեշտ է մարդկանց համար, ովքեր ունեն սրտանոթային պրոբլեմներ: Կալիումն օգտակար է առիթմիայի, ստենոկարդիայի և արյան բարձր ճնշման դեպքում:

 

 

 Ծիրանն իր մեջ պարունակում է ռեկորդային քանակությամբ ֆլավոնոիդներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում անոթների վրա և պնդացնում են դրանց պատերը: Ծիրան խորհուրդ է տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր ունեն երակների վարիկոզային լայնացում։ Դրական ազդեցություն է ունենում թոքերի և շնչառության վրա։ 

loading...