Ձեզ ենք ներկայացնում բիսկվիտի հայտնի բաղադրատոմսը։ ԱՅն ֆրանսիական բաղադրատոմս է և ամբողջ աշխարհը այս բաղադրատոմսով է պատրաստում բիսկվիտը, քանի որ շատ հաջող է ստացվում։
Բաղադրամասեր
Ձվի դեղնուց - 4 հատ,
Ձվի սպիտակուց - 4 հատ,
Ալյուր - 150 գրամ,
Շաքարավազ - 1 բաժակ (200 գրամ),
Վանիլին
Պատրաստման եղանակը
Սպիտակուցները լցրեք հարիչի տարրայի մեջ և դանդաղ արագությամբ հարեք։ Աստիճանաբար ավելացրեք շաքարավազը և վանիլինը։ Հարեք մոտ 10 րոպե։ Պետք է ստացվի պինդ փրփուրոտ զանգված։
Այնուհետև դանդաղորեն ավելացրեք դեղնուցները։
Հետո ալյուրը անցկացրեք մաղով, անջատեք հարիչը և շատ դանդաղորեն ալյուրը ավելացրեք սպիտակուցով և դեղնուցով ստացված զանգվածի մեջ։
Ավելացնելու ընթացքում գդալով խառնեք ՝ վերից վար շարժումներով։
Թխելու տարայի մեջ յուղաթուղթ դրեք (միայն հատակին, կողքերը չդնեք) և ստացված զանգվածը լցրեք տարրայի մեջ։
Թխում եք 200 աստիճանի տակ ՝ 20-25 րոպե։ Թխելու ընթացքում ջեռոցի դուռը չբացեք, որպեսզի բիսկվիտը փքուն և բարձր ստացվի։