Սերկևիլն հայտնի է իր օգտակարությամբ և անկրկնելի համային հատկանիշներով: Բուժական նպատակով օգտագործվում են սերկևիլի և՛ պտուղները, և՛սերմերը, և՛տերևները: Սերկևիլի սերմերն ու պտուղները օգտագործվում են աղեստամոքսային հիվանդությունների ժամանակ: Սերմերից պատրաստած թեյը շատ օգտակար է մրսածության, հազի, բրոնխիտի բուժման համար:
Շատ կարևոր է նշել, որ սերկևիլենու պտղից, սերմից և տերևից ստացված պատրաստուկները հակացուցված են կերակրող մայրերին։
Աղիները մաքրեք սերկևիլի օգնությամբ։ Սերկևիլի պտուղը մաքրեք սերմից և կեղևից, աղացեք, խյուսը խառնեք մեղրի հետ (2։1) հարաբերակցությամբ , տաքացրեք թույլ կրակի վրա և կերեք օրը 3 անգամ, 1-ական ճաշի գդալ։
Լյարդի հիվանդությունների դեպքում եփեք մեկ միջին սերկևիլի պտղամիսը, տրորեք։ Խյուսը կերեք օրվա ընթացքում, այն ունի բուժիչ և կանխարգելիչ ազդեցություն։
Ախորժակը լավացնելու համար խառնեք մեկ միջին սերկևիլի քերուկին , 2 թեյի գդալ մեղր և 2 թեյի գդալ խնձորի քացախ։ Կերեք օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ, 1-ական ճաշի գդալ։
Սերկևիլի մեջ պարունակվող հակաօքսիդանտ նյութերը նվազեցնում են ուռուցքների առաջացման և զարգացման վտագը, ուստի կերեք սերկևիլի պտուղը` թարմ, խաշած, ջեռոցում եփած վիճակում կամ պարզապես խմեք հյութը։