Արժե փորձել լոբով և կարտոֆիլով այս համեղ ուտեստը։ Այն պատրաստվում է շատ հեշտ և արագ։
Բաղադրամասեր 
Մարինացված կարմիր լոբի - 300 գր,
կարտոֆիլ - 1 կգ,
սխտոր - 2 պճեղ,
սոխ - 1 գլուխ,
մաղադանոս,
սամիթ,
բուսայուղ  - 2 ճաշի գդալ

 

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը եփում ենք։ Այնուհետև տապակի մեջ լցնում ենք 2 ճաշի գդալ բուսայուղ, ավելացնում մանրացված սոխը և տապակում ենք այնքան մինչև սոխը փափկի։
Ավելացնում ենք սխտորն ու լոբին և տապակում ենք։ Վերցնում ենք կրակից։ 
Արդեն եփված կարտոֆիլը ճզմում ենք, ավելացնում ենք մանր կտրատած մաղադանոսն ու սամիթը և արդեն տապակված լոբին։

Ուտեստը պատրաստ է։

Բարի վայելում։

loading...