Դդումը հայտնի է եղել Հին Եգիպտոսում, բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են նաև  հայ բժշկապետերը։ Ըստ Ա. Ամասիացու` դդումն օգտակար է գլխուղեղի ուռուցքի, մենինգիտի, մաղձոտության դեպքում։ Դդմի  հյութն օգնում է հազի և կրծքի ցավի դեպքում։ Դդմի հյութը, պտղամիսը, սերմերը բուժում են մի շարք հիվանդություններ։

Տուբերկուլյոզի ժամանակ կերեք օրը 500 գ խաշած դդում։


Հարբուխի դեպքում յուրաքանչյուր քթանցքին կաթեցրեք 4-5 կաթիլ դդմի հյութ։


Երիկամների հիվանդությունների դեպքում  մանրացրեք դդումի թարմ սերմերը։ 2 ճաշի գդալ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք օրը 2 անգամ ՝100-ական մլ։

Անքնության դեպքում 10 գ դդմի պտղամիսը եփեք 100 մլ ջրում` մինչև փափկի, ապա  քամեք։ Խմեք քնելուց առաջ` 1 թեյի գդալ մեղրի հետ։



Խմեք 50-100 մլ դդմի հյութ` քնելուց առաջ։ Այն  նյարդերը հանգստացնող հատկություն ունի։


Թութքի դեպքում խմեք 50-ական մլ դդումի հյութ` նախաճաշից և ընթրիքից կես ժամ առաջ։ Հյութը խմեք 15-30 օր։

loading...