Բացի սննդի մեջ գործածվող համեմունք լինելուց քրքումը  հայտնի է որպես հզոր հակաօքսիդանտ, բնական հակաբիոտիկ, հակաբորբոքային և հակաքաղցկեղային միջոց։

 

 

Քրքումը կճապղպեղի նման նիհարեցնող հատկություն ունի։

Նրան երբեմն նույնիսկ «դեղին կճապղպեղ» են անվանում։  

 

Քրքումը պայքարում է կրծքագեղձի, շագանակագեղձի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ։

Գիտականորեն ապացուցված է, որ քրքումն էֆեկտիվ է քաղցկեղի դեմ պայքարում, և հզոր հակաօքսիդանտ է։

Այն մարդիկ, որոնց սննդակարգում՝ որպես համեմունք, քրքում շատ է կիրառվում, քիչ են հակված քաղցկեղով հիվանդանալուն։

Քրքումը  էֆեկտիվ է սրտանոթային համակարգի բոլոր հիվանդությունների բուժման ժամանակ։ 

Հղիության ընթացքում քրքումի գործածումը հակացուցված չէ, սակայն պետք է խորհրդակցել բժշկի հետ։

Քրքումը կարող է բարձրացնել արգանդի տոնուսը հատկապես հղիության 1- ին ամիսներին։

loading...